Իտալական դատարանի կայացրած վճիռը սահմանում է, որ գողություն չի կարելի համարել քիչ քանակությամբ սնունդ հափշտակելը, եթե այն գողացողը սոված է եղել։ Հայտնում է BBC-ն։
Բանն այն է, որ այդ երկրի դատարաններից մեկին բողոք է ներկայացվել, որտեղ նշվում էր, որ Ռոման Օստրիակով անուն ազգանունով քաղաքացին կատարել է պանրի և երշիկի գողություն, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 4.07 եվրո։
Ազգությամբ ուկրաինացի, սոցիալապես անապահով քաղաքացու մասին դատական վճռում գողությունն արդարացվել է՝ նշվելով, որ մարդը կատարել է այն, քանի որ սննդի անհրաժեշտություն է զգացել. «Դա հանցանք չէ»,- ասվում է դատարանի կայացրած վճռում։
Օստրիակովի հետ նմանատիպ դեպք պատահել է նաև անցյալում, երբ սննդի հերթական գողությունից հետո դատապարտվել է 6 ամիս ազատազրկման և պարտավորվել է 100 եվրո տուգանք վճարել։
դա նորությոն չի:
Մեր օրենսդրությունն էլ ունի նման հիմքեր-օրինակ ծայրահեղ անհրաժշետություն;
սենսացիա ա-2րդ կուրսի իրավաբանակաի ուսանողի մակարդակով:ՃՃՃՃՃՃ