Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հանգիստ, վստահ, զուսպ անում են այն, ինչ պետք է ներկայիս իրավիճակում՝ ԼՂՀ կատարած այցի ընթացքում և Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան այցն ու ընդհանրապես քառօրյա պատերազմից հետո առաջնային պլան գալու իրողությունը շարունակում են հանրության համար մնալ որոշակիորեն խորհրդավոր վարագույրից այն կողմ, և այս տեսանկյունից Տեր-Պետրոսյանի ներգրավվածությունն ու ակտիվությունը կամ իսկապես բավական կարևոր և առանցքային նշանակություն ունեցող մի գործընթաց է, կամ էլ շատ ավելի մանր և մերկանտիլ մի գործընթաց, ինչի համար էլ ավելի շատ է խորհրդավորությունը:
Եվ այս իրողությունն ինքնին կարող էր և չլինել այդքան նշանակալի, եթե սա չլիներ հետպատերազմյան իրողություններում բավականին կարևոր մի պահ ընդհանրապես: Եվ դա արտահայտվում է նաև Տեր-Պետրոսյանի հայտարարության մեջ, որ Ղարաբաղի և Հայաստանի իշխանությունները հանգիստ ու զուսպ անում են այն, ինչ պետք է: Դա, իհարկե, միանգամայն ողջունելի է, որ իշխանությունը հանգիստ է, զուսպ է, վստահ է: Սակայն, այդ բոլոր հատկանիշներից բացի, իշխանությունների գործողությունների արդյունավետությունը և հանրօգուտությունը կախված է նաև մեկ այլ կարևոր հանգամանքից՝ հաշվետվողականությունից:
Եթե ստեղծված իրավիճակում խնդիրը լիներ միայն Տեր-Պետրոսյանի ներգրավվածության շուրջ խորհրդավորությունը, ապա սա ինքնին միգուցե խնդիր համարել պետք էլ չէր: Սակայն բանն այն է, որ խորհրդավոր, իսկ պարզ ասած՝ ուղղակի հասարակության համար փակ է այն ամենը, ինչ այսօր անում են իշխանությունները: Գործնականում հասարակության վրա դրված է, ըստ էության, մի գործառույթ՝ պատրաստ լինել սխրանքի, ինքնազոհաբերության և այլն, իսկ քաղաքական-դիվանագիտական հարթության վրա գործողությունները դա հասարակության գործը չէ, և իշխանությունները գիտեն, թե ինչ են անում:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում