Մայիսի 3-ին, ժամը 21.13-ից մինչև 21.30-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 5 կայանքից Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Կոշ գյուղերի տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 570 կրակոց:
Պաշտպանվող տարածքում և տարածքից դուրս կարկտահարության դեպքեր չեն գրանցվել:
***
Մայիսի 3-ին, ժամը 15.10-ից մինչև 15.52-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 9 կայանքից Լոռու մարզի Վարդաբլուր, Կուրթան, Գարգառ, Գյուլագարակ, Ծաթեր և Կողես գյուղերի տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1333 կրակոց:
Պաշտպանվող տարածքում և տարածքից դուրս կարկտահարության դեպքեր չեն գրանցվել:
ՀՀ ԱԻՆ