Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւմտյան Վիրջինիան դարձավ ԱՄՆ 44-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Մայիս 04,2016 07:49

Արեւմտյան Վիրջինիան դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած Միացյալ Նահանգների 44-րդ նահանգը՝ հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Արեւմտյան Վիրջինիայի նահանգապետ Էրլ Ռեյ Թոմբլինը 2016-ի ապրիլ ամիսը հայտարարել էր Ցեղասպանության հիշատակի եւ կանխարգելման ամիս:
Վկայակոչելով 1915-1923 թվականներին մեկ եւ կես միլիոն հայերի եւ մեկ միլիոն հույների ու ասորիների սպանությունը, ինչպես նաեւ մեր օրերին Մերձավոր Արեւելքում կատարվող քրիստոնյաների, եզդիների եւ այլ փոքրամասնությունների ոչնչացումը` նահանգապետ Թոմբլինն իր հռչակագրում նշում է. «Ճանաչելով եւ մշտապես հիշելով Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոսթը, ինչպես նաեւ անցյալի եւ ներկայի բոլոր ցեղասպանությունները` մենք պահպանում ենք պատմական հիշատակը, երաշխավորում, որ նման դաժանություններ չեն կրկնվելու, եւ զգոն մնում ատելության, հալածանքի եւ բռնության հանդեպ»:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ փաստաբաններ Համբարձում Կասպարյանը, Նենսի եւ Էմի Թոլիվերները տեղացի պաշտոնյաների հետ աշխատելով՝ կարեւոր դեր են խաղացել հռչակագրի ընդունման գործընթացում: «1915-ին իմ Համբարձում պապը, որն Անկարայում ցորենի վաճառքով զբաղվող հաջողակ գործարար էր, կեսգիշերին տնից բռնի կերպով տարվել եւ գլխատվել էր: Նույնն արվել էր բազմաթիվ այլ, ավելի կրթված եւ հաջողակ հայերի հետ, որոնք բնակվում էին Թուրքիայում»,– պատմում է Համբարձում Կասպարյանը,– «Իմ պապը շատ բարի եւ մեծահոգի մարդ է եղել: Երաշտի տարիներին նա բացել է իր պահուստները եւ կերակրել քառասուն քաղաքների մարդկանց: Հույս ունեմ, որ Արեւմտյան Վիրջինիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը որոշ չափով երաշխիք կլինի, որ նման սարսափելի իրադարձություններ չեն կատարվի այլ մարդկանց հետ»:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արեւելյան տարածաշրջանի ղեկավար Սթիվեն Մեսրոբյանը ողջունել է հռչակագիրը, մասնավորապես նշելով, «Այն ուժեղ ազդանշան է միջազգային հանրությանը եւ Օբամայի վարչակազմին, որ չենք կարող եւ չպետք է ընկրկենք Թուրքիայի ցեղասպանության հերքման արշավի առջեւ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031