«Առավոտը» Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանին՝ Կոմանդոսին, հարցրեց՝ նախագահ Սերժ Սարգսյանը Անգելա Մերկելի հետ հանդիպմանը հայտարարեց, որ մենք քառօրյա պատերազմին կռվել ենք 80-ականների զենքով, դա միջազգայի՞ն հանրության համար էր, թե՞ իսկապես 80-ականների զենքով ենք պաշտպանվում: Նա պատասխանեց. «Մեր զրահատեխնիկան որ նայում ենք՝ T-72 եւ այլն, բնականաբար, մեր ռազմական տեխնիկան եւ Ադրբեջանինը տարբերվում են, իրենք մի քայլ առաջ են այդ առումով:
Բայց մի լավ բան պատմեմ…»,- ասաց Կոմանդոսն ու սկսեց ծիծաղել: Այն, ինչ պատմեց Կոմանդոսը, հրապարակման ենթակա չէ՝ ռազմական տեսանկյունից: Կոնկրետ պատմություններից ակնհայտ է, թե ինչպես է հակառակորդն անխնա օգտագործել զենքը՝ չտիրապետելով ու գլուխ չհանելով դրանից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.05.2016