Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի չենք բարձրաձայնում մեր առաջնային գծի մասին, այնքան ավելի լավ»

Մայիս 04,2016 17:30

Ի վերջո Հայաստանը ե՞տ է բերել այն 1-2 դիրքերը, որոնք Ադրբեջանը հաջողել էր գրավել ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, քանի որ ՀՀ նախագահը հայտարարեց, որ մենք վերականգնել ենք նախնական դիրքերը, մինչ այդ ՊԲ մամուլի խոսնակը հերքել էր դիրքերը ետ բերելու մասին լուրերը` «Առավոտի» հարցին Ապարանի ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը պատասխանեց. «Արցախյան առաջին հերոսամարտում էլ մշտապես ինֆորմացիան նման կերպ էինք տալիս` հայտարարում էինք` հակառակորդը հարվածում է, ռմբակոծում է, իսկ այդ ժամանակ մենք արդեն առաջխաղացումներ էինք ունենում:

Մի քանի օր հետո էլ հայտարարում էինք, թե հակառակորդը թողեց իր շրջաններն ու գնաց, Կուբաթլուն-բանը, մենք էլ ստիպված մեր դիրքերը տանում էինք առաջ, վերցնում էինք մեր հսկողության տակ: Հիմա քանի չենք բարձրաձայնում մեր առաջնային գծի մասին, այնքան ավելի լավ: Խոսքը մի քանի դիրքի մասին չէ, ավելի մեծ խնդիրներ ունենք, որ պիտի լուծենք: Մեր ուժերը հիմա շատ ավելի կոմպակտ են, մեր երիտասարդները մեզնից ավելի հերոս են, մենք էլ մեր փորձով իրենց կողքին ենք: Դա շատ կարեւոր է: Ինձ թվում է` մենք այսօր կունենանք վերջնական ու բաղձալի հաղթանակը»:

Կարդացեք 

 

«Առավոտ» օրաթերթ
03.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031