ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել.
«Այն, որ զորքերի և զինտեխնիկայի կուտակումներ կան Ադրբեջանում, դեռ չի նշանակում, որ ալիևավակաները կարող են կամ կհամարձակվեն ագրեսիվ գործողությունների անցնել:
Պնդմանս գլխավոր փաստարկն այն է, որ մենք այժմ մի քանի անգամ ավելի պատրաստ ենք ռազմական գործողությունների, քան ապրիլի 2-ին: Բացի զինտեխնիկայի և մարդկային ուժի քանակի աճից, տրամաբանական է, որ դիրքապահների զգոնությունն ու պատրաստվածությունն էլ է ավելի բարձր այժմ:
Հարց. ո՞վ է գլխից ձեռք քաշել, որ այդպիսի կատաղի մեղվի փեթակին ոտքով խփի:
Կարդացեք նաև
Իսկ թե ինչու են կուտակումներ անում տաքգլուխները, պատասխանը փնտրեք քաղաքական ու քարոզչական դաշտում…»
Լուսանկարը` Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան էջից