Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած նենգ պատերազմը համախմբել է համայն հայությանը:
«Առավոտ» օրաթերթի տնօրեն Գարիկ Մելքոնյանն այսօր կամավորական ջոկատներից մեկի կազմում մեկնեց Արցախ՝ մասնակցելու Հայկական երկրորդ պետության սահմանների պաշտպանությանը:
«Առավոտ» օրաթերթի եւ Aravot.am կայքի խմբագրակազմը Գարիկին, հայ զինվորներին ու կամավորականներին մաղթում է հաղթանակ եւ բարի վերադարձ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ