Որքանո՞վ է ընդդիմությունը պատրաստ ընդունել ընդդիմության հիմնական առաջարկները, քանի որ քննարկումների առաջին փուլում, դրանք մերժվեցին`Aravot.am-ի հարցին, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց. «Քննարկումները մեկնարկեցին, հոդված առ հոդված քննարկում ենք: Հնչում են եւ իրավական տեսանկյունից խնդրահարույց հարցեր: Եվ քաղաքական շեշտադրումներ: Բոլորն էլ ընդունվում են: Բովանդակային քննարկումներ են ծավալվում եւ մենք բոլոր ողջամիտ առաջարկներին պատրաստ ենք ընդառաջ գնալ»:
Հիշեցնենք, խորհրդարանում այսօր մեկնարկել է ԸՕ-ի քննարկումների երկրորդ փուլը: Քննարկումները փակ ձեւաչափով են:
Ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը մեզ հետ զրույցում նկատել էր, որ ընտրացուցակների հրապարակման, կրկնաքվեարկությունը բացառելու եւ կայուն մեծամասնության դրույթի վերանայման ուղղությամբ իշխանությունն այդպես էլ զիջումների չգնաց: Հովհաննես Սահակյանը հակադարձում է. «Եթե էլեկտրոնային տեխնիկայի միջոցով ընտրություններին մասնակցած քաղաքացիների հերթական համարները տպագրվում են, կարծում եմ, դա հենց ցուցակների հրապարակման անմիջական գործառույթ է»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ