Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Լյուդմիլա Սարգսյանը «կողմ» քվեարկեց ԸՕ-ի նախագծին. (Տեսանյութ)

Մայիս 03,2016 19:44

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, խորհրդարանում մեկնարկել են Ընտրական օրենսգրքի քննարկումների երկրորդ փուլը: Քննարկումներն ընթանում են փակ ձեւաչափով:

Aravot.am-ի հարցին, երկրորդ փուլի այս քննարկումները կբերե՞ն այն արդյունքները, որոնք ընդդիմադիրներն ակնկալում են, ընդդիմադիր պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ասաց. «Ինձ մոտ տպավորություն կա, որ կառուցողական մոտեցում կա: Ես կարծում եմ, որ որոշ կետեր, միանշանակ փոփոխություններ կկրեն: Բայց խոսքը չի վերաբերվում ռեյտինգային ցուցակներին եւ քվեարկությանը: Ի սկզբանե էլ պարզ էր, որ իշխանությունն այդ հարցում զիջումների չի գնա եւ շահարկել այդ հարցն, անիմաստ է»:

Լյուդմիլա Սարգսյանն անիմաստ է համարում անընդհատ պնդել այն կետերը, որոնք ի սկզբանե էլ պարզ էր, որ չեն փոխվելու: Կարծում է, որ պետք է շեշտադրումներ անել այն կետերին, որոնք իշխանությունը հակված է փոփոխել:

«Շատ համերաշխ աշխատանքային մթնոլորտ է, փորձում են առավելագույնս համաձայնեցված ներկայացնել նախագիծը»,- ասաց պատգամավորը:

Հարցին` ինքն առաջին ընթերցման ժամանակ «կողմ» քվեարկեց նախագծին, հիմա այ՞դ դիրքերից է հանդես գալիս, ասաց, որ իր քվեարկությունը պայմանավորված էր նրանով, որ խորհրդարանի լիագումար նիստի քննարկմանը ներկայացված նախագիծը բավական բարեփոխված էր:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031