Մայիսի 3-ին Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ եւ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված իրավիճակը, նոր ընտրական օրենսգրքի ընդունման հետ կապված քաղաքական զարգացումները, քաղաքացիական հասարակության, քաղաքական ուժերի եւ իշխանությունների միջեւ կոնսենսուսի ձեւավորման նոր հնարավորությունների վերաբերյալ հարցեր:
Մտքերի փոխանակում է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Հայ Ազգային Կոնգրես