ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մայիսի 3-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ նաեւ Մանվել Եղիազարյանի հայտարարությանը, թե մեր խրամատները նման են Հայրենական պատերազմի խրամատներին:
«Զինվորականները, երբեմն երկար ժամանակ չլինելով արդիական մարտական խնդիրների մեջ, ունեն հին պատկերացումներ կռիվների մասին: Մենք այսօր տեսանք, որ մեր նախկին զինվորականներից շատերը, այդ թվում՝ հատկապես՝ ազատամարտի մասնակիցները, իրենց պատկերացրած կռիվը չէր: Իրենք զարմացան, որովհետեւ պատերազմը դինամիկ զարգանում է, առաջ է գնում: Ինչ մնում է կոնկրետ Երկրորդ համաշխարհային պատերազմին, իհարկե՛, պետք է այդպես լինի:
Կներեք, ես կարող եմ նույնիսկ ուղղել՝ Երկրորդ համաշխարհային չէ, Առաջին համաշխարհային է, որովհետեւ խրամատները այդ ժամանակ են ձեւավորվել: Ուզում է հինգ հարյուր տարի անցնի, զորքերի ստատիկ պաշտպանության ժամանակ այլ խրամատի տեսք չի լինում: Սա ռազմական գիտություն է»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ