ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. ապրիլի 13-26-ը, Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր համույթը համերգաշարով հանդես է եկել Իտալիայի Հռոմ, Ֆլորենցիա, Բոլոնիա, Պադովա, Վենետիկ և Միլան քաղաքներում. յուրաքանչյուր քաղաքում կայացել է մեկական համերգ:
Ապրիլի 24-ին, Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր համույթը, Հռոմի Պանթեոնի հրապարակում մասնակցել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված՝ «Այլևս պահանջատեր ենք» խորագրով միջոցառմանը՝ հանդես գալով բացօթյա համերգով:
Վաստակավոր համույթի համերգները ջերմ ընդունելության են արժանացել Իտալիայի տարբեր ծայրերից ժամանած հայերի և օտարերկրացիների կողմից: