Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյան. Զինված ուժերում չկա գլոբալ ո՛չ անձրեւանոցի, ո՛չ սնունդի խնդիր

Մայիս 03,2016 17:20

«Զորքերի բացազատված իրավիճակում ամենօրյա մարտական խնդիրներ կատարելու ժամանակ կատարվում է ոչ ստանդարտ մատակարարման գործընթաց»,- մայիսի 3-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ հանդերձանքի, սնունդի եւ այլ հարցերի հետ չնչին խնդիրները չպետք է առաջին կարեւորության խնդիր դարձնել. «Զինված ուժերում չկա գլոբալ ո՛չ անձրեւանոցի, ո՛չ սնունդի, ո՛չ հագուստի, ո՛չ զենքի, ո՛չ էլ այլ խնդիր: Որովհետեւ ինչքան էլ, որ սիրուն է հնչում, հերոսական եւ գեղեցիկ՝ իրականում, առանց զենքի հաղթանակներ չեն լինում»:

Արծրուն Հովհաննիսյանը  նշեց, որ ոգին մարտունակության ապահովման գործընթացից է ծնվում. «Եթե զինվորն ի վիճակի է իր վրա կրակող ուղղաթիռի դեմ դիմաց կանգնել, սառնասրտորեն  արձակել ձգանը, վերալիցքավորել նռնականետը, եւս մեկ անգամ կրակել, այդ զինվորը, բնականաբար, տնից չէր բերել այդ հմտությունը: Իր մարտական պատրաստվածության դասի ժամանակ է սովորել՝ ինչպես դա անել, իսկ այդ դասընթացը կազմակերպողը զինվորը չէր, համապատասխան հրամանատարն է եղել: Եթե հրամանատարը չսովորեցներ այդքան բան, զինվորը դա չէր կարող անել, մեքենա վարել չէ, որ դրսում սովորել է, եկել է բանակ: Նռնականետ կրակելը բավականին բարդ բան է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031