«Նաիրիտ» գործարանի 460 աշխատակից աշխատանքից ազատվելու ծանուցագիր է ստացել: Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Նաիրիտ» գործարանի արհկոմի նախագահ Հրաչ Թադեւոսյանը, բոլոր աշխատակիցները, այդ թվում՝ նաեւ գործարանի ղեկավարությունը, ծանուցագրեր են ստացել աշխատանքից ազատվելու համար: Ծանուցագրերում տեղեկացվում է, որ հուլիսի 1-ից նրանք ազատվելու են աշխատանքից:
«Հիմնավորման մեջ նշված է, որ արտադրական ծավալները կրճատվել են: Ի վերջո քանի հոգու կազատեն աշխատանքից՝ դեռ պարզ չէ: Երեւի ինչպես նախորդ տարի կրճատեցին, հետո նորից ընդունեցին աշխատանքի, կարծում եմ՝ այդպես կլինի: Բայց դեռ ոչինչ պարզ չէ»,- ասաց «Նաիրիտ»-ի արհկոմի նախագահը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ