Լրահոս
Օրվա լրահոսը

«Թաթար-մոնղոլական» զսպությունը երեւի Տեր-Պետրոսյանին շատ է գրավում». Արմեն Մարտիրոսյան

Մայիս 03,2016 16:42

«Եթե Ընտրական օրենսգրքի խայտառակ նախագծի խայտառակ ընդունումը համարում է զուսպ, Հրազդանի ընտրությունները համարում է զուսպ, եթե իշխանությունների ներկայացուցիչների օֆշորային սկանդալների ծածկադմփոցը համարում է զուսպ, եթե յուրացումների արդյունքում բազմամիլիարդ գումարների` Հայաստան չվերադառնալը համարում է զուսպ, դա արդեն իր որոշելիքն է»,-«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Արցախի նախագահի հետ հանդիպումից հետո հնչեցրած  կարծիքին, թե «իշխանությունները հանգիստ, զուսպ անում են այն, ինչ պահանջում է այսօրվա իրավիճակը»:

«Մենք տարիներ շարունակ ասել ենք, թե իրավիճակն ինչպիսին է եւ ինչի կարող է այն հանգեցնել, այդ թվում` ԵՏՄ մտնելը, որը Լեւոն Տեր-Պետրոսյանն անշրջելի համարեց: Իսկ այսօր մենք անշրջելի 100 զոհեր ունենք` անշրջելի ոչ լեգիտիմ իշխանությունների եւ համակարգային կոռուպցիայի պատճառով: Եթե այս ամենը զուսպ է համարվում, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Սերժ Սարգսյանը կարող են այդ զսպությունն իրար հետ շարունակել:

Հասարակությունն այլեւս տեսավ այն, ինչը մենք տարիներ շարունակ ասում էինք, եւ, ինչ-որ տեղ ցավոք, մենք ճիշտ դուրս եկանք, որովհետեւ նաեւ այս բացասական հետեւանքների մասին էինք խոսում: Հասարակությունն այսօր բոլորովին այլ պահանջներ ունի իշխանություններից, որոնք չեն կատարում դրանք»,-նշեց Արմեն Մարտիրոսյանը, ապա հավելեց. «Եվ, վերջապես, «թաթար-մոնղոլական» զսպությունը երեւի Լեւոն Տեր-Պետրոսյանին շատ է գրավում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur says:

    Լավ կանի ընդհանրապես չխոսի: Նրա փիլիսոփայությունից բոլորն են կշտացել…

  2. մերկանտ says:

    Արմեն Մարտիրոսյանի թվարկածները հասարակությունը տեսել, հասկացել և գնահատում է և, իմ կարծիքով, կարիք չկա ավելորդ անգամ շեշտել թե «տեսաք՞․․․ բա որ ասում էինք․․․» Սա, էս պահին, բացարձակապես ոչինչ չասող և ոչինչ չառաջարկող բառերի շարք են, ընդ որում՝ պարտադիր համեմված զոհերի թվաքանակով և այլն։ Էս ամեն ինչը, գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու, որ Հայաստանում չի եղել և հիմա էլ չկա ու չի էլ լինի, մոտ ապագայում, մի քաղաքական ուժ կամ կոնսենսուս, որը կառաջարկի գաղափարային ուղղություն՝ հիմնված ազգային գիտակցության, լեզվամտածողության և ազգային ռազմա֊քաղաքական դոկտրինի վրա։ Էս ամեն ինչը, թերևս, մնում ա ժողովրդի վրա ու ժողովուրդն էլ կտանի էդ գիծը։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031