«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նոր զինտեխնիկայով համալրման ծրագիրը կապ չունի միայն ռուսական վարկի հետ: Դա չի սկսվել միայն վարկով եւ չի ավարտվել միայն վարկով»,- մայիսի 3-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ դեռ տարիներ առաջ բազմիցս հայտարարվել է, որ Հայաստանի Հանրապետությունը պլանային կերպով անցնում է իր բանակի վերազինմանը. «Դեռ այն ժամանակ վարկի մասին խոսք լինել չէր կարող: Այդ թվում՝ արդեն ձեռք են բերվել՝ ոչ վարկային գծով զգալի մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք: Այդ մասին եղան հայտարարություններ: Դրանից հետո նաեւ, երբ հարցադրվում էր զենքի տեսակների մասին, չասելով անուն, մենք նշեցինք, որ մեր զինանոցում կան զենքեր, որոնք անգամ աշխարհի ամենա-ամենա առաջնային պետությունների համար շատ-շատ լավն են ու կարեւոր են ու շատերի համար անգամ երազելի զենքեր են»:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ դրանով հանդերձ կա նաեւ առանձին աշխատանք նաեւ ռուսական նշած վարկի մասով. «Ընդ որում, զենք չէ, զինատեսակներ են: Այդ վարկով մեծ թվով զենքերի տեսականի է, եւ նաեւ ի դեպ ոչ միայն զենքերի: Շատ հաճախ մամուլի համար հետաքրքիր չէ կառավարման համակարգը, հետախուզման սարքավորումները եւ նման բաներ, որոնք չեն կրակում, մարդ չեն սպանում, բայց շատ կարեւոր են: Եվ այդ վարկով եւ վարկից դուրս նման միջոցներ եւս մատակարարվում են: Երբ կլինի այդ վարկի շրջանում ամբողջ զինանոցի մատակարարումը, ես ասելու իրավունք չունեմ, դա գաղտնիք է»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ