Լրահոս
Օրվա լրահոսը

Գարո Փայլան. Ես հարձակման ենթարկվեցի հայ լինելու պատճառով. Bianet.org (Տեսանյութ)

Մայիս 03,2016 16:30

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ, պատգամավոր Գարո Փայլանը մեկնաբանել է 2016թ. մայիսի 2-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Սահմանադրական հանձնաժողովի նիստի ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքը, որին ներկա էր նաև ինքը։ Այս մասին տեղեկացնում է Bianet.org-ը։

Փայլանն ասել է, որ վեճը սկսվելուց առաջ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներն իրար ասել են. «Գարոն այստեղ է, Գարոն այստեղ է»։ Փայլանի խոսքով՝ իրեն մեղադրում են նիստի ընթացքում սադրանքներ հրահրելու մեջ, որի հետևանքով էլ առաջացել է ծեծկռտուքը։ Հայազգի պատգամավորը կտրականապես հերքել է այդ պնդումները, ասելով, որ նիստի սղագրությունները պահպանվել են, և ինքը որևէ սադրիչ արտահայտություն չի հնչեցրել։

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավորը մեկնաբանել է նաև բուն ծեծկռտուքի պահը. «Ակնհայտ է, որ ինձ թիրախ էին դարձրել։ Մի քանի պատգամավորների հստակ նշանակետը ես էի, շուրջ 20-30 վայրկյան թիրախը ես էի, և այդ ընթացքում ստացա բռունցքի շուրջ 100 հարված»։

Փայլանն ասել է, որ չի պատրաստվում դատի տալ իրեն հարվածողներին՝ տեղի ունեցածը թողնելով Սահմանադրական հանձնաժողովի խղճին։ Փայլանն ասել է նաև, որ իր՝ հարձակման ենթարկվելու պատճառներից մեկը հայ լինելն է. «Այնտեղ հնչած ատելությամբ լի արտահայտությունները վերաբերվում էին իմ ազգային պատկանելությանը։ Նրանք չկարողացան մարսել, որ ոմն հայ շիտակ կանգնում և բացահայտում է իրենց ստերը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031