Լրահոս
Օրվա լրահոսը

Նիդերլանդական «Անին» Արցախում

Մայիս 03,2016 16:17

Սփյուռքը համախմբվել, բռունցք է դարձել’ մեկտեղվել է մեր փոքրիկ հողակտորի մեջ, որ այսօրվա Հայաստանն է, բոլորիս երազած հայրենիքի մի կտորը, որ այսօր քոչվոր թուրքը յուրացնել է ուզում: Մեր թանկ հայրենի եզերներում, որտեղ թուրք ու ազերի հրոսակներն են ապաստանել, արևելյան մասում’ մի գծում ընդհատվում է նրանց ներկայությունը և սկսում է մերը: Մենք, որ կառչել ենք Արցախի լեռներին, և ամուր ենք մեր սարերի պես, ոչ ոք չի կարող սասանել: Այսօր երկրագունդը փոքրացել է և հայի ոգին մեկտեղվել է Արցախ…ի հետ, որտեղ մեր արծիվ արթուն զինվորները հայի ինքնությունն են պաշտպանում:

Սփյուռքը թեև սփռված, այսօր մի տեղում է’ Արցախում: Գիտենք, որ Նիդերլանդների հայ կառույցները իրենց օգնությունն են կազմակերպում:Առաջինների թվում նաև Մաստրիխտի «Անի» հայ համայնքն է:

Սփյուռքն հայրենիքի հետ է’ առանց որի գոյություն ունենալ չի կարող,

սփյուռքի յուրաքանչյուր անդամ զինվոր է: մենք ասում ենք, որ բոլորս Արցախ ենք, Հայ զինվորը մեր երաշխավորն է’ մեր Մուշը, Սասունը, Ղարսն ու Անին…

Հարկ եղած դեպքում նաև ֆիզիկապես կանգնելու ենք մեր զինվորի կողքին, միասին ենք, միասնական ենք, բռունցք ենք, ամուր ենք… Թող դա լավ գիտակցի թշնամին:

Կեցցե’ Հայաստանը և նրա պահապան հայ զինվորը…

Մենք բոլորս Հայաստան ենք ու հայրենիք կերտող զինվորը:

 

 «ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031