Լրահոս
Օրվա լրահոսը

 Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր. «Պետք է հրեաներից որոշ բաներ սովորենք՝ թշնամիներով ենք շրջապատված»

Մայիս 03,2016 16:05

Վերջին օրերին ամենաքննարկվողը թեման 18 տարեկաններին պարտադիր զորակոչելուն է վերաբերում: «Այդ հարցը տարբեր ժամանակաշրջաններում տարիներ շարունակ քննարկվել է: Կարծում եմ, որ այն մարդիկ, որոնք արվեստի ճանապարհով են գնում, միեւնույն է ՝ բանակից հետո էլ զբաղվելու են իրենց ընտրած մասնագիտությամբ: Որակի իմաստով չեմ կարծում, թե փոփոխություն կլինի: Ամեն դեպքում լավ կլիներ, որ խաղաղություն լիներ, եւ առանց ընդհատելու շնորհալի երեխաները շարունակեին իրենց ուսումը, բայց իրավիճակն է այդպիսին»,-Aravot.am-ին ասաց Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը:

Նաեւ հավելեց. «Մեր երկրի պայմաններում, որ թշնամիներով ենք շրջապատված, կարծում եմ, որ սխալ որոշում չէ: Այլ հարց է, որ այդ ամենը պետք է ճիշտ լինի, բոլորի համար հավասարություն լինի: Պետք է հրեաներից որոշ բաներ սովորենք, նրանք էլ նույն պայմաններում են ապրում, դա վաղուց անում են ու չեն տրտնջում: Մյուս կողմից էլ ՝ ծառայելու որակը պետք է շատ լավ լինի, մարդկանց պետք ինչ-ինչ հնարավորություններ տրվեն, օրինակ արվեստագետներին՝ ստեղծագործելու հնարավորություն:

Ժամանակին գեղարվեստաթատերական ինստիտուտն ավարտելուց հետո ես էլ եմ մեկ տարի ծառայել սովետական բանակում, իսկ հիմա մեր հայրենիքն է, նույնիսկ աղջիկները պետք է ծառայեն»:

Serob_Xachatryan

ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ թեմայի վերաբերյալ ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Չնայած երկրում առկա հուզական ֆոնը բարձր է‚ բայց հատկապես այս փուլում պետք է սթափ դատենք։ Ուսանողներին տրվող տարկետումը վերացնելը պաշտոնյաների երեխաների առաջին գծում ծառայելու հարցը չի լուծելու։ Պարզապես‚ կրթության ոլորտի կոռուպցիան տեղափոխվելու է առողջապահություն եւ բանակ։ Մենք կորցնելու ենք նաեւ բակալավրի և մագիստրոսի կրթությամբ բանակ գնացողներին‚ ինչն ազդելու է սերժանտական կազմի եւ բանակի մասնագիտական որակի վրա։

Ի վերջո‚ բժշկական‚ տեխնոլոգիական‚ ինժեներական‚ մանկավարժական եւ այլ կրթությամբ բակալավրի կամ մագիստրոսի աստիճանով զինվորականներ բանակում պետք են։ Մենք կորցնելու ենք նաև այն ուսանողներին‚ որոնք բանակից հետո սովորելու հավես չեն ունենալու։ Կա երկու լուծում՝ 1. ծառայելը պարտադիր է‚ բայց պետպատվերով սովորող ուսանողն է որոշում‚ երբ գնա բանակ (18 տարեկանում‚ բակալավրիատից հետո‚ մագիստրատուրայից հետո‚ թե ասպիրանտուրայից հետո), 2. կաշառք վերցնողների գլխից բռնել։ Պետք է մտածել նաև բանակի միջավայրը կրթական դարձնելու մասին»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031