Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞նց ենք, ախպերնե՜ր». «Երրորդմասցի Լյովիկի» սպանության գործով դատը կայացավ (Տեսանյութ)

Մայիս 03,2016 15:45

«Ո՞նց ենք, ախպերնե՜ր»,- այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քրեական հեղինակություն համարվող Լեւոն Ղազարյանի (Երրոդմասցի Լյովիկ) եւ նրա ընկերներ Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի սպանության գործով դատական նիստին դահլիճում ներկա իր ընկերներին այսպես ողջունեցին սպանության մեջ մեղադրվողները՝ Սարգիս Գրիգորյանը (մականունը Ծգլ), Սարգիս Հախանումյանը (մականունը՝ Տլե), Վահան Հակոբյանը (մականունը՝ Գաստիկ):

Դատարանի դահլիճում սեւ ակնոցներով «գողական» կեցվածքով տղաների պակաս չկար:

Հիշեցնենք, որ Գաստիկը, Ծգլը եւ Տլեն մեղադրվում են 2015-ի մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ տեղի ունեցած՝ սպանության եւ ապօրինի զենք կրելու, պահելու մեջ։

Այս դատական նիստում մեղադրող դատախազները հրապարակեցին մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Ըստ մեղադրական եզրակացության, 3 տղաները լարված հարաբերություններ են ունեցել Երրորդմասցի Լյովիկի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Նազարյանցի հետ ու որոշել են սպանել նրանց:

IMG_5741 IMG_5740 IMG_5739 IMG_5738 IMG_5737 IMG_5735

Առանձին նախապես ցուցակագրել են Երրորդմասցի Լյովիկի հետ կապված անձանց ավտոմեքենաների համարները, մակնիշները, այդ թվում այն «Լեքսուս» մակնիշի մեքենան, որտեղ սպանության պահին գտնվել են թիրախները. «Սպանության նախապատրաստության ընթացքում բնակության վայրը, օգտագործված ավտոմեքենան ու զենքերը պահելու նպատակով Տլեն՝ Հախանումյանը, վարձակալել է Նորքի այգիներում տուն ու ներկայացել լրիվ ուրիշ անուններով: Գաստրիկ Մականունով Վահան Հակոբյանը ներկայացել է Մանուկ անունով: Խումբը ապօրինի ձեռք է բերել եւ պահել ինքնաձիգներ, որոնք ապահոված են եղել պարունակներով ու փամփուշտներով»:

Ըստ մեղադրանքի, նրանք տեղեկացած են եղել, որ Երրորդմասցի Լյովիկն այդ օրը Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ պետք է այցելեր՝ անազատության մեջ պահվող Դավիթ Իսպիրյանին տեսակցելու, ուստի նախապես դիրքավորվել են Նուբարաշենի տարածքում ու սպասել Երրորդմասցի Լյովիկին: Վերջինիս անվտանգության աշխատակիցներից մեկը նախապես եկել է տարածքը զննելու ու չի նկատել ամբաստանյալների մեքենան տարածքում:

IMG_5734 IMG_5733 IMG_5732 IMG_5731 IMG_5729 IMG_5726 IMG_5725 IMG_5724 IMG_5743

Իսկ դեպքի ժամանակ ամբաստանյալները, ըստ մեղադրանքի, 82 փամփուշտ են արձակել թիրախների ուղղությամբ: Մեսրոպ Նազարյանցը մահացել է տեղում, իսկ Երրոդմասցի Լյովիկն ու Դրաստամատ Թադեւոսյանը Էրեբունի բուժկենտրոն տեղափոխվելու ճանապարհին են մահացել:

Դատարանում ներկա էր միայն տուժողներից մեկի՝ Երրոդմասցի Լյովիկի կնոջ՝ Անահիտ Հարությունյանի ներկայացուցիչը, մյուս տուժողների իրավահաջորդներից մեկը նիստին չէր եկել: Նա դատարանին հայտնել է, որ առողջական խնդիրների պատճառով դատական նիստերին չի գա, խնդրել է այն անցկացնել իր բացակայությամբ՝ հիմք ընդունելով նախաքննական ցուցմունքը. «Դատարանին հայտնում եմ, որ ամբաստանյալներից որեւէ պարտք ու պահանջ չունեմ եւ խնդրում եմ նրանց պատժել օրենքի սահմաններում»:

Մյուս տուժողի իրավահաջորդից որեւէ տեղեկություն չկար:

Հաջորդ դատական նիստում պետք է հարցաքննվեն վկաները, եթե, իհարկե, ներկայանան: Ուշագրավ է, որ 57 վկաներից ոչ մեկը նիստին չէր եկել, նախորդ նիստում էլ եկել էր մեկը: Առայժմ դատավոր Արտուշ Գաբրիելյանը նրանց բերման ենթարկելու որոշում չկայացրեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031