Արցախպրես . Այսօր Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի ներկա փուլին, մասնավորապես ասել է, որ Հայաստանի և Արցախի իշխանությունները գործում են հաստատակամ ու վստահ:
«Կարծում եմ իշխանությունները հանգիստ , զուսպ անում են այն, ինչ պահանջում է այսօրվա իրավիճակը»,- ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը:
Այսօր տեղի էր ունեցել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը։
Քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր:
Կարդացեք նաև