Լրահոս
Օրվա լրահոսը

Հարձակման նախաձեռնողները հետ չեն կանգնի իրենց ծրագրից. Մարթա Այվազյան

Մայիս 03,2016 23:00

«Նախատեսված կարճատեւ հաղթական պատերազմը, որի արդյունքում հակամարտող կողմերը պետք է ստորագրեին Ռուսաստանի կողմից առաջարկվող համաձայնագիրը, որի բովանդակությունը հիմնականում բոլորիս հայտնի է եւ ի թիվս այլ պայմանների նախատեսում է տարածքների վերադարձ եւ խաղաղապահների տեղակայում, իսկ Ռուսաստանը ներկայանար որպես խաղաղության հաստատման միակ միջնորդ, ձախողվեց: Տեղի ունեցավ դա հիմնականում մարդկային գործոնի՝ հայ զինվորի արիության, անձնազոհության, զարմանալի մարտունակության, ինչպես նաեւ կամավորների դեպի ճակատ անսպասելի մեծ հոսքի շնորհիվ: Սակայն այս անհաջողությունը ոչ մի դեպքում չի նշանակում, որ հարձակման նախաձեռնողները հետ կկանգնեն իրենց ներկայիս ծրագրից՝ պատերազմական գործողությունների միջոցով հասնել իրենց նպատակների իրականացման», նման տեսակետ հայտնեց «Առավոտ»-ի զրուցակիցը` ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանն անդրադառնալով ապրիլի 2-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի նպատակներին:

ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանը

ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանը

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը եւ, նաեւ, այս իրադարձություններին միջազգային անդրադարձը, հնչած խիստ գնահատականները, որոնք այս պահին ակնհայտորեն ի նպաստ են հայկական կողմին, չեմ կարծում, որ հակառակ կողմը, մոտ ժամանակներս կառաջնորդվի նույն սցենարով, այսինքն` գոնե միջազգային հանրության աչքերում ինքը կրկին իր վրա կվերցնի նախահարձակի, հրադադարը խախտողի դերը եւ կվերսկսի լայնածավալ պատերազմական գործողություններն ամբողջ ճակատով: Սա շահեկան չէ ոչ Ռուսաստանի համար, ոչ Ադրբեջանի եւ հղի է իրենց համար անկանխատեսելի հետեւանքներով: Ավելի հավանական է, որ փորձ կարվի ծրագրի իրականացման համար համապատասխան իրավիճակ ստեղծել հայկական կողմի նախաձեռնած ռազմական գործողությունների միջոցով», նշեց մեր զրուցակիցը:

ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ` մայիսի 4-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Լուսանկարը` Hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ»

    այո, ուրեմն, պէտք է որ լաւ մը լսենք թէ ինչ է ասում այս Տիկինը

    որպէսզի՝ ըսածներին ճիշդ եւ ուղղակի հակառակը կատարենք

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031