Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյան. առանց պաշտպանության նախարարության հայտարարության զորահավաք չի կարող լինել

Մայիս 03,2016 14:48

«Նախորդ փուլից հետո՝ ակտիվ մարտական գործողություններից հետո, Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համապատասխան աստիճանի են բերվել»,- մայիսի 3-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ այս պահին անակնկալության գործոնն ավելի է նվազել եւ զորքերը լիովին պատրաստ են. «Պատերազմների պատմության մեջ ոչ մեկը չի կարող բացառել, որ դիմացինի գործողությունները անակնկալության տարրեր չեն ունենա՝ կամ նորությունների հաշվին, կամ խորամանկությունների հաշվին: Սա գիտություն է: Որպեսզի դու իմանաս դիմացինի ամբողջ գործողությունների տեղը, ժամը, բնույթը, ձեւը, պիտի կոնկրետ հակառակորդի գլխավոր շտաբի ամբողջ փաստաթղթերը ձեռքիդ տակ լինի, այն էլ հարց է՝ եթե փաստաթղթերը ձեռքիդ տակ լինեն, միեւնույն բանը կանե՞ն, թե՞ ըստ իրավիճակի կարող է ինչ-որ բան փոխվել»:

Անդրադառնալով այն խոսակցություններին, որ Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է զորահավաք, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ Հայաստանում նման բան չի կարող լինել, եթե պաշտպանության նախարարությունը չի հայտարարել. «Ես երեկ էլ եմ հերքել, այսօր էլ եմ հերքում եւ հորդորում եմ բոլորիդ՝ եթե զորահավաքի մասին որեւէ որոշում կայացվի, ապա դրա մասին համապատասխան տեղեկություն կլինի»:

Իսկ Ադրբեջանում զորահավաքի մասին խոսակցությունները Արծրուն Հովհաննիսյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց, քանի որ շատ տարաբնույթ տեղեկություններ են եղել մինչեւ հիմա՝ մասնակի զորահավաք, զորքերի շարժ, դրանք բոլորը փոխկապակցված են իրար:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031