Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Չի կարելի 10.000 ընթերցող ունենալու համար ապուշ եւ չճշտված տեղեկատվություն տալ» (Տեսանյութ)

Մայիս 03,2016 14:43

Երևանի մամուլի ակումբի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանի ժուռնալիստների միության կողմից սահմանված «Մամուլի ազատության ժամանակը» ամենամյա մրցանակը մայիսի 3-ին շնորհվեց լրագրող, հայկական հետազոտությունների «Անի» կենտրոնի համակարգող, կովկասյան հակամարտությունների հարցերով փորձագետ Թաթուլ Հակոբյանին` Արցախյան հակամարտությունը լուսաբանելու համար:

Tatul_Hakobyan_5«Այս մրցանակը կարող էին ստանալ այլ լրագրողներ, որոնք այս օրերին աշխատում են Արցախում: Համարենք, որ իմ ստանալը թյուրիմացություն է: Հպարտ եմ, որ շատ լրագրողներ այդ օրերին Արցախում էին եւ կարողացան ամբողջական լրատվություն տալ»,- Հայաստանի ժուռնալիստների միությունում լրագրողների հետ զրույցում ասաց մրցանակակիրը:

Tatul_Hakobyan_4Թաթուլ Հակոբյանը նկատեց, որ ապրիլյան պատերազմի պայմաններում լրագրողներն աշխատեցին անգամ համապատասխան հանդերձանք եւ միջոցներ չունենալու պայմաններում, բայց հանրությանը ներկայացրեցին իրականությունը. «Մեր «սպառողները» մեզ դիտողներն ու ընթերցողներն են, ոչ թե իշխանությունները: Մենք քարոզիչներ չենք»:

Թաթուլ Հակոբյանը նշեց, որ պատերազմի օրերին լրագրողի աշխատանքի կիզակետում մարդկային ճակատագիրն էր. «Օրինակ, ապրիլի 4-ին տեղեկացանք, որ Թալիշում զոհ ունենք: Զոհվածի անունն այդ պահին հայտնի չէր: Ես, որպես լրագրող, չշտապեցի գրառում կատարել, որ զոհ ունենք: Հասկանում էի, որ Թալիշում X թվով զինվոր կա, եւ այդքան զինվորի մայրեր կմտածեին, որ հենց իրենց որդին է զոհվել: Սա օրինակ է, թե ինչ պետք է անի եւ ինչ չպետք է անի լրագրողը: Չի կարելի նստել Երեւանում եւ 10.000 ընթերցող ունենալու համար ապուշ եւ չճշտված տեղեկատվություն տալ: Չի կարելի խաղալ մարդկանց ճակատագրերի հետ եւ տառապանք պատճառել ծնողներին»:

Իսկ թե ինչպիսին է արցախցիների տրամադրվածությունը, Թաթուլ Հակոբյանը պատասխանեց. «Առաջին օրերին մտահոգություն էի նկատում, հիմա վերադարձել են իրենց նորմալ կյանքին, մտահոգ չեն, հասկանում են` որտեղ են ապրում եւ ինչ կարող է լինել»:

Թաթուլ Հակոբյանը երեկ է վերադարձել Արցախից, առաջիկա օրերին կրկին կմեկնի:

Tatul_Hakobyan_3 Tatul_Hakobyan_2

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031