Թշնամու կրակներից տուժած Մարտակերտում շարունակվում են իրականացվել վերականգնողական աշխատանքներ: Տեղեկացնում է ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունը:
Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Մարտակերտում տուժած բնակարաններում, հանրային նշանակության մի շարք կառույցներում արդեն սկսվել են շինարարական վերանորոգման-վերակառուցման աշխատանքները: Մասնավորապես, Վլ.Բալայանի անվան համար 1 դպրոցը պատրաստ է անցնելու նախկին ռեժիմին: Այստեղ հիմնականում ջարդվել էին կրթօջախի ապակիները,որոնք արդեն տեղադրվել են:
Ընթացիկ տվյալներով, միայն բնակարանների մասով Մարտակերտում տուժել է 60 բնակարան, որից՝ 7-ում վնասներն ավելի լուրջ են: Այդտեղ արդեն իրականացվում են տանիքների կառուցման, պատերի շարվածքի և ամրացման աշխատանքներ:
Կարդացեք նաև
Ըստ քաղաքաշինության նախարարության հաղորդած տեղեկության՝ վաղը աշխատանքներ կսկսվեն Մատաղիսի դպրոցի վերանորոգման ուղղությամբ, զուգահեռ՝ բնակարաններում և թշնամու հրթիռներից տուժած այլ օբյեկտներում: