Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մա­սին» օրենքի նախագիծը կառավարությունը կքննարկի մայիսի 5-ին

Մայիս 03,2016 13:32

Կառավարության մայիսի 5-ի նիստի օրակարգում է ընդգրկված Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի՝ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մա­սին» ՀՀ օրեն­ք­ի նա­խա­­գիծը:

Նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության մեջ նշված է՝ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի եւ Արցախի միջեւ քննար­կում­ների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաեւ արտաքին գործոնները:

Միաժամանակ հայտնում ենք, որ ներկայացված օրենքի նախագիծը Հայաս­տա­նի Հան­րա­­­պետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հան­դես կգա ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը»:

Թեեւ կառավարության այս փաստաթղթում գրված է, որ կից ներ­կա­յաց­վում են օրենքի նախագծի կարգավոր­ման ազ­դե­ցու­­թյան գնահատման եզ­րա­կացությունները, սակայն կառավարության կայքէջում տեղադրված նիստի օրակարգում ընդգրկված որոշումների ցանկից բացակայում են դրանք:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Իսկ նշված է,թե ի՞նչ սահմաններում է ՀՀ պատրաստվում ճանաչել ԼՂՀ-ն: Հուսամ՝ ոչ առանց Հերմինե Նաղդալյանի ասած “գրավյալ տարածքների”: Գրավյալը իրենց օկուպացրած աթոռներն են, պետական բյուջեն սեփական գրպանի հետ շփոթելն է, ոչ արյունով ազատագրված հայրենիքը:

  2. Delea says:

    1988թ. Արցախի ժողովուրդը պայքարի էր դուրս եկել «միացում» եւ ոչ թե «անկախություն» կարգախոսով: ԽՍՀՄ վերջնական փլուզումից դեռ երկու տարի առաջ մենք ընդունեցինք Արցախը Հայաստանի հետ վերամիավորող դեկտեմբերմեկյան համատեղ որոշումը: Դրա համար էլ Ռուսը չի ընդունում Արցախի անկախությունն ու չի ընդունելու քանի գոյություն ունի այդ կլանը:Տարբեր մեխանիզմներ է մշակվում թե ով պետք է լինի ՀՀ հաջորդ նախագահն:
    Ո՞ւմ պատվերով կազմակերպվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: Եւ հատկապես ումի՞ց էին ուզում անկախացնել Արցախը` Ադրբեջանի՞ց, թե՞ Հայաստանից:
    Գաղտնիք չէ, որ հանձնարարականը եկել էր Երեւանից: Հիմնավորումները երկուսն էին: Նախ` ենթադրվում էր, թե միջազգային ճանաչման համար Արցախը Ադրբեջանի կազմից պետք է դուրս գար ԽՍՀՄ օրենքի տառին համապատասխան: Բացի այդ, որպեսզի Ադրբեջանը չկարողանա հարցը ներկայացնել որպես տարածքային վեճ, Երեւանում նպատակահարմար էին համարում, որ Ստեփանակերտը հանդես գա որպես հակամարտության ինքնուրույն կողմ: Ենթադրվում էր, որ այս թատրոնը մենք պետք է խաղայինք արտաքին աշխարհի համար, իսկ ինքներս մեզ համար մնալու էինք մեկ ազգ, մեկ բանակ եւ մեկ պետություն: Բայց ստացվեց հակառակը:
    Միջազգային հանրությանը խաբել չհաջողվեց: Պարզվեց, որ ոչ ոք չի պատրաստվում հայ ժողովրդին ընկալել որպես երկգլխանի վիշապ եւ առանձին բանակցել յուրաքանչյուրի հետ: Իսկ մենք համառորեն շարունակում ենք խաղալ «երկու պետություն» անիմաստ խաղն ու արդեն մոռացել ենք, որ դա ընդամենը խաղ էր: Իսկ հայոց ազգային եւ պետական միասնությունը շարունակում է քայքայվել: Ուրեմն, ո՞ւմ էր պետք Հայաստանից ԼՂՀ-ի անկախ լինելը:Գալով իշխանության, Ղարաբաղյան շարժման երեւանյան առաջնորդները սկսեցին վախենալ միջազգային հանրությունից: Տեր-Պետրոսյանը բոլորովին չէր ուզում դառնալ «ագրեսոր» պետության ղեկավար: Նա կամավոր հրաժարվում էր ռազմական հաղթանակների փառքից, որպեսզի խուսափի երեւակայական միջազգային պատասխանատվությունից: Դրա վառ ապացույցներից մեկն է երբ Մանվել Գրիգորյանը 5-րդ բրիգադով մտնոմ է Ֆիզուլի,նրան Տեր-Պետրոսյանը եվ Վազգեն Սարգսյանը կանչում են ետ Երեվան, ձերբակալելու համար,բայց երբ իմանում են որ Մանվելի հետ եկել են զինված շատ ազատամարտիկներ նրանք որոշում էն այդ հարցը լուծել մեկ այլ ճանապարհով:Բայց շաբաթն ավիլի շուտ եկավ:Տեր-Պետրոսյանը հրաժարվեց իսկ Վ.Սարգսյնին սպանեցին:
    Երեւանն արդարանում է, թե ինքն ընդհանրապես պատերազմին չի մասնակցել, թե իբր ԼՂՀ-ն անկախ պետություն է` սեփական բանակով: Ստեփանակերտն արդարանում է, թե ինքն ուրիշի տարածքներ է գրավել միայն կրակակետեր լռեցնելու համար եւ իր սահմանների շուրջ անվտանգության գոտի է ստեղծել: Ու ոչ Երեւանի, եւ ոչ էլ Ստեփանակերտի ասածները ոչ ոք լուրջ չի ընդունում: Այնինչ, կարելի էր ասել ճշմարտությունը` որ Հայաստանը եւ Ադրբեջանը խորհրդայնացվել էին անորոշ սահմաններով, վիճելի տարածքները բոլշեւիկները հանձնել են Բաքվին, դրանց մեծ մասը հայաթափվել են, իսկ դեռ հայաբնակ մասը վերադարձնելու հայության խաղաղ փորձին ադրբեջանցիները պատասխանեցին բռնություններով եւ պատերազմով, որը հայերի համար վերածվեց ազգային-ազատագրական պայքարի, իսկ այդ ընթացքում ազատագրված տարածքը մեր հայրենիքի մի մասն է:
    Սա ՀՀՇ-ական վախկոտության միակ վնասը չէր: Արցախը Հայաստանից «անկախացնելու» հետեւանքներից մեկն էլ եղավ այն, որ Հայաստանն էլ որոշ չափով ազատվեց Արցախի համար կռվելու պարտավորությունից: Հրապարակային զորահավաք չհայտարարվեց: Իսկ տղամարդկանց որսը Երեւանի փողոցներում չէր կարող փոխարինել դրան ոչ քանակապես, ոչ էլ, առավել եւս, որակապես: Արդյունքում պատերազմը, դրա զրկանքների մեծ մասը, նաեւ հաղթանակները մնացին հիմնականում արցախցիներին: Իսկ «հայաստանցիները» նրանց կողմից սկսեցին ընկալվել, լավագույն դեպքում, որպես «կատվին կրասկա տվողներ»:
    ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ԿՈԻՍԱԿՑՈԻԹՅՈԻՆ «ՀՊԿ»
    ORGANIZACIÓN DE LOS ESTADOS ARMENIOS «DELEA»

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031