Արցախում ծավալվող գործողությունների կապակցությամբ ՀՀ Արագածոտնի Գաբրիել Գյոզալյանի հանձնարարականով մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունում իրականացվում են առաջին անհրաժեշտության պարագաների հավաքագրման, դրանց տեղափոխման եւ բժշկական ծառայությունների հատուցման գործընթացներ:
Մայիսի 3-ին համապատասխան մասնագետների կողմից կազմված հերթական խումբը մեկնեց Արցախ, իր հետ տանելով բժշկական կազմակերպությունների կողմի, կամավոր սկզբունքով հավաքված համապատասխան քանակությամբ առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղորայք և դեղամիջոցներ, բժշկական նշանակության պարագաներ։ Հայտնի իրադարձությունների առաջին օրերից կազմավորվել է բժշկական շարժական խումբն իր առջեւ նպատակ է դրել ցուցաբերել համապատասխան բուժօգնություն ԼՂ տարածքում:
Մասնագիտական խումբը Արցախում կմնա 10 օր, որին կփոխարինի հաջորդ խումբը` նույն ժամանակաչափով: Եվ այդպես` պարբերաբար:
Կարդացեք նաև
Արագածոտնի մարզպետարան