Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Ղարաբաղ գնալը մտահոգություն է, որովհետեւ ինքը հայտնի է լայն փոխզիջումների գնալու ունակությամբ». Վիգեն Հակոբյան

Մայիս 03,2016 13:27

Վերլուծաբան, քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանի գնահատմամբ, 1988 թվականից սկսած՝ ներքաղաքական զարգացումների վրա, իշխանության ձեւավորման վրա էական ազդեցություն է ունեցել ԼՂ գործոնը, միակ իրական իշխանափոխությունը եղել է հենց այդ արցախյան գործոնի ներքո:

«Այժմ իրավիճակը ինչ-որ չափով նման է, որովհետեւ սեղանին նորից դրված է մի նախագիծ՝ մադրիդյան սկզբունքներ, Կազանի ճանապարհային քարտեզով կամ ինչպես մեզ մոտ ընդունված է ասել՝ Լավրովի պլանով, որը նման է այն ժամանակվա փաթեթային պլանին: Պատահական չէ, որ նորից խաղի մեջ է մտցվել Լեւոն Տեր-Պետրոսյանը: Դա ինչ-որ չափով նույնիսկ մտահոգություն կարող է առաջացնել, որովհետեւ հիմա շեշտադրվում է, որ ԼՂ խնդրի շուրջ է այդ հանդիպումը եղել, հետագա զարգացումները, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ղարաբաղում է ու հանդիպում է այնտեղի ղեկավարության հետ, մնում է կռահել՝ ինչի շուրջ են այդ խոսակցությունները, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտնի է լայն փոխզիջումների գնալու ունակությամբ, նույնիսկ այնպիսի փոխզիջման, որը ժամանակին պարտվողական էր կոչվում, ինչի արդյունքում եղավ 1998-ին պալատական իշխանափոխությունը»,- «Հայացք» ակումբում ասաց պարոն Հակոբյանը:

Վերլուծաբանի համոզմամբ, ԼՂ գործոնը կշարունակի ազդեցություն թողնել ներքաղաքական զարգացումների վրա. «Կախված նրանից, թե ռազմաքաղաքական առումով ինչ փոփոխություններ կլինեն առաջիկայում ու ինչպես կազդի դա բանակցությունների վրա, ինչ-որ մի փուլում Մինսկի խմբի համանախագահները փորձելու են նորից սեղանի շուրջ նստեցնել հակամարտող կողմերին եւ դրանից է կախված լինելու, թե Ղարաբաղյան գործոնն ինչքանով կազդի հետագա ներքաղաքական զարգացումների վրա»:

Քաղաքագետ Արմեն Բադալյանն էլ հավելեց, որ ԼՂ հարցը արտաքին ազդեցությամբ է. «Պարզ է, որ պատերազմը Հայաստանը չի սկսել, այլ՝ Ադրբեջանը»:

 

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Harut says:

    հետաքրքիրա սրանց ինչքան գումար են տալիս, որ էս պահին երբ ամեն ինչ կախված ա ներսի միասնականությունից ու Լեվոնն էլ հենց դայա դրսևերում, անտեսելով իրա հակասությունները էս իշխանեւթյունների հետ, սրանք նման բաներ են ասում։ Ներսում լիքը թուրք կա ներսում։

  2. Hakob M. says:

    Դատեք ինքներդ, լտպ -ն վաղուց հանրահայտ է Հայստանին լայն զիճումների գնալու իր ազգադավ պարտադրանքներով… Հետեվաբար ակնհայտ է թե նա երեվանում մեր <> սերժի հետ ինչի՞ մասին կարող էր բանակցել, պարզէ որ միայն հորդորելու էր նրան, որքան հնարավոր է շուտ անձնատուր լինել (capitulation) գրավյալ տարածքներն, այնուհետեվ Արցախը ու մնացածը հանձնել Ադրբեջանցիներին … Հիմա էլ եկել է Արցախ ն նույնը համոզելու Բակոյին, խոստանալով , որ ինքը այդ ամենի դիմաց կհաջողացնի իր հայրենակիցների` թուրքերի հետ պայմանավորվելու, սերժիկին Հայաստանում , իսկ Բակոին Արցախում համապատասխան պաշտոների կնշանակելու առումով … . Թե Չէ – խոսում են , որ իբրեվ թե լեվոնը այս նախաձեռնություններով կոչ է անում -“Բոլոր կոսակցություններին, հասարակական, քաղաքացիական կազմակերպություններին համախբվելու” – իրականոմ, դա երեվակայական բլեֆային խաբկանքների շարքից են….

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031