Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատմելուց ամեն անգամ Մուրադի պես հպարտությունից «ուռում էր», որ նման բանակ ունենք. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 03,2016 12:53

Օրերս մեր երկրապահ ընկերներից մեկը վերադարձավ ղարաբաղաադրբեջանական սահմանից, որի հարավ-արեւելյան հատվածում մի քանի օր դիրքերում են եղել։ Հետաքրքիր մանրամասներ պատմեց այդ օրերի մասին։ Բայց ամենաշատը մեզ հաճելիորեն զարմացրեց այն, որ այդ հատվածի զորամասերում, «պոստերում» գերազանց կարգ ու կանոն է տիրում։ Մենք հաճախակի ենք լսում մեր բանակի այս կամ այն զորամասում ողբերգական դեպքերի, ոչ կանոնադրական հարաբերությունների, ծեծի մասին, որոնց հիման վրա էլ կառուցում ենք մեր պատկերացումները բանակի մասին։

Պարզվում է, թերի են մեր պատկերացումները։ Չգիտենք՝ ուրիշ տեղեր ինչպես է, բայց մեր ընկերը պատմում է, որ այնտեղ սպայական-հրամանատարական կազմը բաղկացած է հրաշալի մարդկանցից։ Զինվորներին վերաբերվում են սեփական երեխայի կամ ավազ եղբոր պես։ Անհրաժեշտության դեպքում նրանց հետ շատ ջերմ են, տեղ-տեղ էլ խիստ են լինում, բայց ընդհանուր մթնոլորտը՝ ջերմ, ընկերական, ապշեցրել էր մեր ընկերոջը։ Մեր զինծառայողների վարքագիծն էլ էր տպավորել. շատ ձիգ, զուսպ, բոլորը հստակ գիտեն իրենց պարտականությունները, ամեն ինչ անում են հանգիստ, անխոս, անթերի։ Դժվարություններից չեն նեղվում, ոչ ոք չի վհատվում այս բարդ ժամանակներից։

Մի խոսքով, որեւէ ավելորդ բան չէր տեսել, մի բացասական երեւույթ, որը կփչացներ ընդհանուր տպավորությունը, չի եղել։ Պատմելուց ամեն անգամ Մուրադի պես հպարտությունից «ուռում էր», որ նման բանակ ունենք, նման հրամանատարներ, զինվորականներ։

Չնայած մի «թերություն» մեր ընկերը տեսել էր. ասում է, սնունդն այնտեղ շատ-շատ էր: Այնքան բան են ուղարկում որպես օգնություն, որ չգիտեն ինչ անեն: Երեւի իսկապես պետք է ինչ-որ կերպ կանոնակարգել այդ օգնությունը, որպեսզի այն հավասարաչափ բաշխվի:

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031