Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն իսկապես երկու քարի արանքում է մնացել. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 03,2016 12:32

Սերժ Սարգսյանը հասկացել է, որ Ադրբեջանի միջոցով իր «գլխին բամփում են», եւ գործարքի էությունը հասկանալի է՝ Ռուսաստանը Հայաստանին ստիպում է որոշ տարածքներ հանձնել եւ համաձայնվել ռուս խաղաղապահների տեղաբաշխմանը, ինչի դիմաց Ադրբեջանը հաճույքով անդամակցում է ԵԱՏՄ-ին։

Իսկ ահա Ռոբերտ Քոչարյանը շունչը պահած սպասում է, թե երբ ինքը կհամաձայնվի թեկուզ աննշան զիջումների, որպեսզի անմիջապես իշխանափոխություն իրականացնի (բնականաբար՝ մի գիշերվա մեջ «Համախմբման» անդամ դարձածների, դաշնակների եւ հարյուր հազարավոր այն քաղաքացիների միջոցով, ովքեր անկեղծորեն կկարծեն, թե ազատագրված տարածքների համար են պայքարում եւ ոչ թե հանուն Քոչարյանի իշխանատենչության)։

Սերժ Սարգսյանն, այսպիսով, իսկապես երկու քարի արանքում է մնացել։ Արտաքին ճնշումներին չենթարկվի՝ դրսից «կբամփեն», ենթարկվի՝ ներսում «կբամփեն»։ Բայց նա, անկասկած, իր որոշումն արդեն կայացրել է եւ ընտրել է դրսից «բամփելու» տարբերակը։ Չէ՞ որ այդ դեպքում տուժելու է ոչ թե անձամբ ինքը, այլ Հայաստանն ու Ղարաբաղը, իսկ եթե ներսից «բամփեն»՝ հարվածն անձամբ իրեն է հասցվելու։

Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ եթե Սերժ Սարգսյանն այնուամենայնիվ որոշի ինչ-որ զիջումներ անել՝ պետք է համակերպվել դրա հետ եւ փողոց դուրս չգալ։ Իհարկե ոչ։ Ճիշտ հակառակը՝ եթե ակնհայտ դառնա, որ նրա հետագա գործունեությունը հանգեցնում է անհարկի զիջումների, պետք է փողոց դուրս գալ եւ անհապաղ իշխանափոխություն իրականացնել։

Միայն թե՝ Ռոբերտ Քոչարյանը թերեւս միակ քաղաքական գործիչն է, ում դրոշի տակ չի կարելի անել դա։ Այն պարզ պատճառով, որ նրանք ինչ արել են՝ միասին են արել, եւ այսօրվա իրավիճակի համար էլ հավասարապես են պատասխանատու։ Այդ դեպքում մեկին մյուսով փոխարինել պարզապես կնշանակի շարունակել այն իրավիճակը, երբ իշխանությունները տարեկան մեկ-մեկուկես միլիարդ դոլար են «քերում» եւ պաշտպանությանը հատկացնում ընդամենը 10 տոկոսը։ Լավագույն դեպքում։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մերկանտ says:

    Ուղղակի անհասկանալի ա, թե ինչու՞ են, ամեն անգամ, մեջտեղ բերում Քոչարյանի թեման։ Ինչ՞ Քոչարյան․․․ ինչ՞ «Համախմբում», անունը կա ՝ ինքը չկա։ Եվ հետո, ինչից՞ ենթադրեցիք, որ Քոչարյանը ինչ որ բան է փոխելու։ Ես կասեի ընդհակառակը՝ Քոչարյանի չարածն ու բացթողածը (իրենցն էլ հետը) թող փորձեն ուղղել։ Պետք չե նորից ցնցումների տանել ժողովրդին և երևի դրան նպաստում են, ավելի շատ, լրատվամիջոցների «աներևակաելի ու անզուգական» ենթադրությունները, քան իրական վիճակը և ամեն անգամ ենթադրական թեզը ներկայացնելով իբրև՝ քիչ թե շատ իրական, փորձ ա արվում համադրել այլընտրանք։ Այն ինչ, ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ, այս պարագայում, դա նույն վերջնարդյունք ա, բայց լուծման տարբեր ուղություններով և առանձնապես չտարբերվելով իրարից։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031