Լրահոս
Օրվա լրահոսը

Օբամա. ԱՄՆ-ն պետք է կանոններ սահմանի, ԱՄՆ-ն պետք է որոշումներ կայացնի. The Washington Post

Մայիս 03,2016 12:24

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հոդված է հրապարակել ամերիկյան The Washington Post-ում, որտեղ անդրադարձել է ԱՄՆ-ի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի։

Իր հոդվածում ԱՄՆ նախագահ Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ-ն և իր գործընկերներն են, որ պետք է սահմանեն համաշխարհային առևտրի կանոնները, ոչ թե այլ՝ երրորդ երկրները, այդ թվում, Չինաստանը։

Իր հեղինակած հոդվածում ԱՄՆ նախագահը գրում է. «ԱՄՆ-ն պետք է կանոններ սահմանի, ԱՄՆ-ն պետք է որոշումներ կայացնի, իսկ մյուս պետությունները պետք է խաղան այն կանոններով, որոնք կսահմանեն ԱՄՆ-ն և նրա գործընկերները և ոչ թե հակառակը»։

Հոդվածում ԱՄՆ նախագահը անդրադարձել է նաև ԱՄՆ-ի ներկայիս իրավիճակին. «Երբ ավելի պակասում է աղքատությունից տառապող մարդկանց քանակը, երբ մեր առևտրային գործընկերները բարգավաճում են, Ամերիկան դառնում է ավելի ուժեղ, և նրա անվտանգության մակարդակն ավելի է բարձրանում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031