Լրահոս
Օրվա լրահոսը

Վրացերենից հետո Վրաստանում ամենատարածված լեզուներն ադրբեջաներենն ու հայերենն են. Sputnik

Մայիս 03,2016 12:19

Վրաստանում հրապարակվել են 2014թ. նոյեմբերի 5-ից 19-ը այդ երկրում անցկացված մարդահամարի ընթացքում կատարված մի շարք հարցումների պատասխանները, որոնք ուշագրավ տեղեկություններ են պարունակում Վրաստանի ազգաբնակչության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Sputnik միջազգային լրատվական գործակալության վրացական մասնաճյուղը։

Անցկացված հարցումների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, պարզվել է նաև ազգաբնակչության շրջանում առկա լեզվական խնդիրներն ու ընդհանուր պատկերը։ Ըստ այդմ, Վրաստանի բնակչության 7,1% դժվարանում է ազատորեն խոսել վրացերեն։ Հարցումների արդյունքում պարզվել է, որ 3,7 միլիոն մարդուց միայն 263.700 մարդ չի կարողանում ազատորեն խոսել վրացերեն։ Այս մարդկանց հիմնական մասի մայրենի լեզուն կա´մ ադրբեջաներենն է (65.3%), կա´մ հայերենը (28.2%), կա´մ էլ ռուսերենը (3.4%)։

Ընդհանուր առմամբ, ըստ հարցումների, Վրաստանի ազգաբնակչության 87%-ը խոսում է վրացերեն, 6.2%-ը՝ ադրբեջաներեն, իսկ ահա հայերեն խոսողների թիվը կազմում է Վրաստանի բնակչության 3.9%-ը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031