Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը մայիսի 3-ի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ

Մայիս 03,2016 11:55

Այսօր նշվում է Մամուլի ազատության համաշխարհային օրը: Վինդհուկի հռչակագրի 25-ամյակի կապակցությամբ՝ ԵՄ-ն ցանկանում է վկայակոչել հետևյալ սկզբունքը. «Ազատ, անկախ և բազմակարծ մամուլի հաստատումը, պահպանումն ու խթանումը հանդիսանում են հասարակության ներսում ժողովրդավարության հաստատման ու զարգացման, ինչպես նաև պետության տնտեսական զարգացման կարևորագույն հենասյուները»:

Մտքի և արտահայտման ազատության իրավունքը ներառում է տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը, որպես ժողովրդավարական կառավարման և զարգացման առանցքային բաղադրիչ: Անհրաժեշտ է, որ մարդիկ լիարժեք տեղեկացված լինեն, որպեսզի ձևակերպեն իրենց կարծիքը և մասնակցեն իրենց իսկ կյանքի վրա ազդող որոշումների կայացման գործընթացներում: Խոսքի ազատությունը, միաժամանակ, նպաստում է ավելի լավ կառավարմանը՝ հանրային հարցերի շուրջ թափանցիկության բարձրացման միջոցով և ծառայելով, որպես կառավարություններին հաշվետու դարձնելու գործիք, մասնավորապես այն դեպքերում, երբ տեղեկատվության մատչելիության շնորհիվ բացահայտվում են մարդու իրավունքների խախտումներ կամ կոռուպցիոն դեպքեր:

Տեղեկատվության մատչելիությունը կարող է ծառայել արդարության և փոխհատուցման խթանմանը՝ հատկապես մարդու իրավունքների կոպիտ խախտումների բացահայտմանը հաջորդող փուլերում:

ԵՄ-ն հանձնառու է շարունակել խոսքի և մտքի ազատության պաշտպանությունն ու խթանումը ամբողջ աշխարհում՝ ոչ միայն օֆլայն ռեժիմում, այլ նաև կիբեռտարածքում և տեղեկատվական հաղորդակցման այլ տեխնոլոգիաներով՝ 2014 թվականին հաստատված «Օնլայն և օֆլայն եղանակով արտահայտվելու ազատության վերաբերյալ ԵՄ մարդու իրավունքների ուղենիշներին» համահունչ:

Փաստաթուղթը դատապարտում է վերջին շրջանում ավելացող ահաբեկումներն ու բռնության դրսևորումները լրագրողների, մարդու իրավապաշտպանների, լրատվամիջոցների ներկայացուցիչների ու այլ անհատների նկատմամբ աշխարհի տարբեր երկրներում ՝ օնլայն և օֆլայն եղանակով ազատ արտահայտվելու իրենց իրավունքի իրացման համար:

Բացահայտ բռնությունից բացի ԵՄ-ն վճռական է՝ պայքարելու ընդդեմ այն օրենքների և պրակտիկայի, որոնց միջոցով հարկադրվում է գրաքննությունը, խրախուսվում են ինքնագրաքննություն կամ որոնց միջոցով նախատեսվում են իրավական պատիժներ, այդ թվում, քրեական, ֆինանսական եւ վարչական պատժամիջոցներ, շուկայական իրավասությունների չարաշահումներ եւ տնտեսական վատ պայմաններ:
ԵՄ-ն վերահաստատում է վճռականությունը՝ աջակցելու և խթանելու մտքի և ազատ արտահայտման իրավունքները, որպես իրավունքներ, որոնք պետք է իրացվեն բոլորի կողմից ամենուր՝ հավասարության, խտրականության բացառման և համընդհանրության սկզբունքով՝ ցանկացած լրատվամիջոցներով, անկախ պետական սահմաններից:

Դա քո իրավունքն է:

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Պատվիրակություն Հայաստանում

Քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031