«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով մեղադրյալ 43-ամյա Արթուր Միհրանյանն արդեն մեկ շաբաթ է, ինչ գտնվում է «Նուբարաշեն» հիվանդանոցի ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների բաժնում։
Այս մասին ասաց նրա պաշտպան Մարինե Ֆարմանյանը։ Նախաքննական մարմինը Միհրանյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան, ինչն էլ բավարարվել է։
Կարեն Վարդանյանը սպանվել էր մարտի 17-ին. նրա դին հայտնաբերվեց մի քանի օր անց։ Սպանության կասկածանքով կալանավորեցին Գեւորգ Զոհրաբյանն ու Արթուր Միհրանյանը։ Սույն քրգործի վերաբերյալ հարցերին պատասխանեց Միհրանյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը։
– Տեղեկություններ կան, որ ձեր պաշտպանյալն ու սույն գործով մյուս մեղադրյալ Գեւորգ Զոհրաբյանը միմյանց դեմ ցուցմունքներ են տալիս։ Սրա մասին ի՞նչ կասեք։
Կարդացեք նաև
– Նրանց միջեւ վարույթն իրականացնող մարմինը արձանագրել է շահերի հակասություն։
– Մասնավորապես, ի՞նչ հակասություններ են։
– Իմ պաշտպանյալն, ըստ էության, իր մեղքն ընդունել է, դեպքի նկարագրությունը գրել է այնպես, ինչպես կատարվել է, բայց կան այնտեղ առանձնահատկություններ, որոնք տարբերվում են մյուս մեղադրյալի տված ցուցմունքից, եւ վարույթն իրականացնող մարմնի ասածով ես գիտեմ, որ նրանց միջեւ շահերի հակասություն կա, որովհետեւ քննիչն ասաց՝ տարբեր ցուցմունքներ են տալիս։ Իմ պաշտպանյալը վարույթն իրականացնող մարմնին հայտնել է, որ երկուսով են արարքը կատարել։ Ենթադրում եմ, որ մյուս մեղադրյալը դրան հակասող բան է ասում։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում