Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ԴԱՀԿ ծառայության արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ:
ՀՔԾ-ից «Ա1+»-ին տեղեկացրին, որ այս պահին մանրամասներ չեն կարող հաղորդել, քանի որ քրեական գործն ընդամենը երեկ են հարուցել: Պարզ է միայն, որ քրեական գործը հարուցվել է Միհրան Պողոսյանի՝ Պանամայում ծավալած օֆշորային գործարքների՝ մամուլի աղմկահարույց հրապարակումների հիման վրա, որը համապատասխանում է ՀՀ Քրեական օրենսգրքի՝ «Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, այսինքն` պաշտոնատար անձի կողմից, օրենքով սահմանված արգելքին հակառակ, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություն հիմնադրելը կամ անձամբ կամ վստահված անձի միջոցով այդպիսի կազմակերպության կառավարմանը մասնակցելը» հոդվածի հատկանիշներով:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ