Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանական կողմը առաջնագծին հարող բոլոր բնակավայրերից տարհանել է քաղաքացիական անձանց. «Հայկական ժամանակ»

Մայիս 03,2016 11:18

Միջազգային հարթակում նույնպես երեկ հնչել է ահազանգ, որ Ադրբեջանը նոր ռազմական գործողություններ է նախապատրաստում։ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Ֆինլանդիայի փոխվարչապետ, արտգործնախարար Թիմո Սոինիի հետ հանդիպման ժամանակ, այնուհետեւ՝ Հելսինկիի համալսարանում իր ելույթում ասել է, որ Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտումները՝ շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացնելով ծանր զինտեխնիկա եւ զորքեր, փորձելով հող նախապատրաստել նոր ռազմական հարձակումների համար, որոնք կարող են ունենալ անկանխատեսելի բացասական հետեւանքներ ամբողջ տարածաշրջանի համար։

Առաջիկայում նոր լայնածավալ ռազմական գործողությունների հնարավորության օգտին է խոսում նաեւ այն, որ ադրբեջանական կողմը առաջնագծին հարող բոլոր բնակավայրերից տարհանել է քաղաքացիական անձանց։ Թեեւ Ադրբեջանը սա բացատրում է հայկական կողմի գործողություններով։

Նախորդ շաբաթ ԼՂՀ ՊՆ-ն այս ընթացքում առաջին անգամ հայտարարեց պատժիչ գործողությունների իրականացման մասին։ Պարզվեց, որ պատժիչ գործողություններ ասելով՝ նկատի է առնվում թիրախային հարվածները թշնամու շարժական ռազմական օբյեկտներին, որոնք բերել, տեղակայել էին առաջնագծին հարող բնակավայրերի մեջ։

 

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031