Անգլիայի ֆուտբոլի առաջնության 36-րդ տուրում «Սթեմֆորդ բրիջ» մարզադաշտում կայացավ լոնդոնյան դերբին, որտեղ Չելսին ընդունեց Տոտենհեմին։ Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2-2 հաշվով։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Telegraph-ը։
Լոնդոնյան երկու այդ ակումբների գրանցած արդյունքից հետո Անգլիայի Պրեմիեր լիգայի հաղթող հռչակվեց Լեսթերը, որը նախկինում երբևէ չէր նվաճել այս տիտղոսը։ Ավելին, Լեսթերի ֆուտբոլիստները միայն անցյալ տարի էին իրավունք նվաճել՝ Անգլիայի ֆուտբոլի բարձրագույն խմբում՝ Պրեմիեր լիգայում հանդես գալու համար։
36-րդ տուրում Չելսիի և Տոտենհեմի միջև գրանցված ոչ ոքիից հետո մրցաշարային աղյուսակը 77 միավորով գլխավորում է Լեսթերը, որին հետապնդող Տոտենհեմն ունի 70 միավոր։ Պրեմիեր լիգայի ավարտին մնացել է 2 տուր։