Ապրիլի 2-5-ը Արցախում ծավալված մարտական գործողությունների ժամանակ Արագածոտնի մարզից զոհված 3 ժամկետային զինծառայողների ` վարդաբլուրցի Միշա Աղաջանյանի, արտաշավանցի Քյարամ Սլոյանի, կարմրաշենցի Ռաֆիկ Հակոբյանի ընտանիքներին հերթական աջակցությունը մատուցվեց:
Տաշիր հիմնադրամի եւ Կարապետյան եղբայրների կողմից յուրաքանչյուր ընտանիքին հատկացվեց 2 հազարական դոլար: Աջակցությունը ընտանիքներին հատկացվեց տեղերում, գումարը առձեռն հանձնելով զոհվածների ծնողներին:
Մինչ համայնքներ ուղեւորվերը, հիմնադրամի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանին ընդունեց մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: Նա շնորհակալություն հայտնեց ձեռնարկի հեղինակներին, եւ նշեց, որ ինչպես զոհվածների, այնպես էլ մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողների ընտանիքների հանդեպ ուշադրությունն ամենօրյա է:
Այնուհետեւ հիմնադրամի գրասենյակի ղեկավարը, այցելեց Վարդաբլուր, Արտաշավան, Կարմրաշեն եւ հանձնեց հատկացված գումարը:
Կարդացեք նաև
Արագածոտնի մարզպետարան