Կոսմետիկական արտադրանք թողարկող աշխարհահռչակ Johnson & Johnson ընկերությունը 55 միլիոն ԱՄՆ դոլար կվճարի իր սպառողին՝ քաղցկեղով վարակելու համար։ Սրա մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ քաղցկեղով տառապող կինը հայտարարել է, թե իր հիվանդության պատճառը հենց այդ նույն ընկերության արտադրանքն է։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։
Սպառողին 55 միլիոն ԱՄՆ դոլար փոխհատուցելու անհրաժեշտության մասին որոշումը կայացրել է ԱՄՆ Միսուրի նահանգի դատարանը։ Հանրահայտ կազմակերպության ներկայացուցիչը, մեկնաբանելով դատարանի կայացրած որոշումը, նշել է, որ իրենք անպայման բողոքարկելու են այն։
Տեղեկացնենք նաև, որ աղմուկ առաջացրած այս պատմությունը միակը չէ Johnson & Johnson ընկերության պատմության ընթացքում։ Նախորդ տարի, կրկին դատարանի որոշմամբ, 72 միլիոն ԱՄՆ դոլար է բռնագանձվել ի օգուտ ընկերության արտադրանքը սպառողներից միկը, որը կրկին պնդում էր, թե այդ նույն ընկերության կոսմետիկան պարբերաբար օգտագործելու հետևանքով իր մոտ հայտնաբերվել է քաղցկեղ։ Նախորդ անգամ բողոք ներկայացրած կինը մահացել էր անցյալ տարվա հոկտեմբերին։