Լրահոս
Օրվա լրահոսը

Զենքի վաճառք՝ ուղղակի բիզնե՞ս. Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի զենքի վաճառքի կանոնների տարբերությունների մասին. «Ամերիկայի Ձայն»

Մայիս 03,2016 10:27

Ապրիլի քառօրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում նոր հարցեր բարձրացրեց համաշխարհային զենքի վաճառքի կանոնների վերաբերյալ:

Ո՞րն է միջազգային զենքի վաճառքի ընդունված կարգը: Ովքե՞ր են զենք վաճառում հակամարտության մեջ ներգրավված երկրներին եւ ի՞նչ մակարդակի վրա են գտնվում Լեռնային Ղարաբաղի սեփական զինված ուժերը: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանն է պատմում աշխարհի առաջատար հաստատություններից մեկի՝ Ստոքհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի փորձագետ Սայմոն Վեյզեմանը.

«Զենքերի վաճառքն անշուշտ արտաքին քաղաքականություն է, ուստի, այստեղ որոշումներն ընդունվում են միջազգային քաղաքականության համատեքստում»:

Նրա խոսքով, զենքի համաշխարհային վաճառքի ոլորտում գործում է ընդամենը երկու սահմանափակում: Արգելվում է զենք վաճառել երկրներին, որոնց վրա համապատասխան պատժամիջոցներ է դրել ՄԱԿ-ը, եւ արգելվում է որոշ տեսակի զենքեր վաճառել, ասենք, ականներ, եթե երկիրը միացել է տվյալ զենքի վաճառքն արգելող պայմանագրին: Այդ երկու կետերից զատ որեւէ այլ ֆորմալ սահմանափակում չկա:

«Սակայն որոշ երկրներում հասարակությունը մասնակցում է զենքի վաճառքի գործարքների որոշումներ ընդունելիս: Միացյալ Նահանգներում, օրինակ, այն արվում է բաց եւ անպայման Կոնգրեսի հավանությունը ստանալու դեպքում: Ֆրանսիայում նույնպես, խորհրդարանը պետք է հավանություն տա նման գործարքներին: Սակայն Ռուսաստանում Դուման որեւէ դեր չի խաղում եւ զենքի վաճառքի որոշումն ընդունվում է միայն կառավարության կողմից», – ասում է Վեյզեմանը:

Հիշեցնենք, որ 2012-ին Միացյալ Նահանգներում, որը երբեք Ադրբեջանին զենք չի վաճառել, սկսել էին քննարկել Բաքվին որոշ տեսակի զենքերի վաճառքի հնարավորությունը:

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031