Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության` ОМОН-ի նախագահ Գրիշա Սարգսյանի գլխավորությամբ վտանգի մեջ հայտնված մեր սրբության սրբոց Արցախ մեկնեց հերթական հերթափոխը: Մարտական տրամադրված հերթափոխը կփոխարինի Քարվաճառի և Մարտակերտ իրենց զինակիցներին:
– Այս էլ որերորդ անգամ իմ տղաները հայրենասիրության բացառիկ օրինակ են դրսևորում,- ասաց գնդապետ Սարգսյանը: Նրանք սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեն, շատերը նեղության մեջ են, հազարումի դժվարությունների տակ կքած, սակայն Հայրենիքի վտանգի պահին ОМОН-ականներս առժամանակ մի կողմ ենք դնում մեր պրոբլեմները և մեր զինակից ընկերների հետ մեկնում առաջին գիծ` պաշտպանելու մեր սահմանների անվտանգությունը, կասեցնելու և հաղթելու նենգ թշնամուն: Ես հպարտանում եմ մեր քաջարի հրամանատարներով և անվախ մարտիկներով`
գնդապետ Արամ Հակոբյան – ռազմաճակատի հրամանատար,
գնդապետ Վարազդատ Բալիկյան,
Կարդացեք նաև
գնդապետ Եղիշ Առուշանյան,
գնդապետ Եղիշ Սիմոնյան (Լեգեոն),
փոխգնդապետ Սարգիս Համազասպյան – շտաբի պետ,
մայոր Հրանտ Պապիկյան (Դոկ),
մայոր Արմեն Անդրեասյան (Ցենտր),
մայոր Աշոտ Հակոբյան,
մայոր Կարեն Բլխոյան,
մայոր Էդվարդ Մոսիկյան (Ֆիթիլ) …
Հաջողություն ենք մաղթում գնդապետ Գրիշա Սարգսյանի գլխավորած հերթական հերթափոխին: Հայրենիքի համար օրհասական պահերին իր հզոր առաքելությամբ աչքի ընկած ОМОН-ը այսօր էլ առաջին դիրքերում է:
Փառք ու պատիվ ձեզ, տղաներ…
Մամլո հաղորդագրություն