ԱԺ ՀՀԿ- ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, որը մի խումբ կամավորների հետ նախօրեին է վերադարձել Արցախից, որովհետեւ նոր հերթափոխ է եղել, չբացառեց նոր գրոհի հավանականությունը։
«Ադրբեջանի հանդարտությանը չի կարելի խաբվել, մի բան եթե քաղաքական ճանապարհով չի լուծվում, ռազմականով է լուծվում»,- ասաց նա։
Անդրադառնալով հակասական տեղեկություններին, որ կամավորներն ավելի շատ խանգարել, քան օգնել են զինվորներին, որ սահմաններ չեն հսկել, ՀՀԿ-ականն ասաց, որ իրենց առաքելությունը եղել է զինվորին չխանգարելը։
«Մենք չորս օր ենք անցկացրել սահմանին, առաջին գծում՝ փոխարինելով զինվորներին։ Իրենք եկան-լողացան, հանգստացան, հետո մենք անցանք ինժեներական աշխատանքների։ Մոտ 400 մետր խրամատ ենք փորել, մեր միսիան դա էր։ Իմաստ չի ունենա, որ մեր տարիքի զինվորը գնա առաջնագիծ, որովհետեւ այսօր էլեկտրոնային դար է, ասենք, դիպուկահարը կարող է կամպյուտերով խփի։ Առաջվանը չէ, որ պարտիզանական կռիվ էր, մեծ ֆրոնտ էլ, որ բացվում էր, մենակ տանկ էր, արտիլերիա, հիմա տեխնիկայի դար է, իսկ զինվորն արդեն սովորած է, ի տարբերություն մեզ։ Ինքը գիտի ինչի դեմ է կռվում, որ զենքից ոնց պաշտպանվի։ Դրա համար մենք երկրորդ գծի համար ենք անհրաժեշտություն»,- ասաց Աղաբաբյանը՝ ընդգծելով, որ ինքը մյուս կամավորների հետ, սակայն, գնացել էր պատերազմելու։
Կարդացեք նաև
Աղաբաբյանը խոստովանեց, որ այդ օրերին փորձ են ձեռք բերել, ու խորհուրդ տվեց, որ մինչեւ 55 տարեկան տղամարդիկ անպայման գնան, այդ փորձն ունենան։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում