Երեկ Թուրքիայի պառլամենտում ընթացող Սահմանադրական հանձնաժողովի նիստում քննարկվում էր Էրդողանի գլխավորած իշխող կուսակցության առաջարկը՝ որոշ քուրդ պատգամավորների պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: Այդ քննարկումները վերածվեցին թեժ ձեռնամարտի:
Նկատենք, որ այժմ Թուրքիայի խորհրդարանում քուրդ պատգամավորները բավականին մեծաթիվ են, նկատենք, որ քրդական կողմնորոշում ունեցող Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ է նաեւ հայազգի Գարո Փայլանը: Իշխող կուսակցությունը ցանկանում է հնարավորինս փոքրացնել քուրդ պատգամավորների քանակը պառլամենտում: 2015թ. նոյեմբերի ընտրությունների արդյունքում ԺԴԿ-ն 59 պատգամավոր ունի թուրքական պառլամենտում՝ հավաքելով 10,33% ձայն:
Ծեծկռտուքի տեսագրությունը կարող եք դիտել ստորեւ: