«Մենք էլ ինչը, որ դիրքերում ենք տեսնում, թե ի՞նչ կարելի էր անել, դրանք ավելի շատ խորքային խնդիրներ են`բոլոր ուղղություններով: Դրանք ավելի վերեւների խնդիրներ են: Բայց, ամեն դեպքում, եթե այդ համապատասխան ծառայությունների ղեկավարներն են հեռացվել, նշանակում է, այդ ծառայությունների դեպքում թերացումներ են եղել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ապարանի ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանն`անդրադառնալով ՊՆ-ում վերջին պաշտոնանկություններին:
Հիշեցնենք, ապրիլի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրով պաշտոնից ազատվել են Պաշտպանության փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ Զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանը, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը:
Հարցին`«վերեւներ» ասելով պաշտպանության նախարարի՞ն նկատի ունեք, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նկատի ունեմ`քաղաքական իշխանությունների խնդիրն է»:
Զրույցի մանրամասները`կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ