Դոպինգի դեմ պայքարը ի հայտ է բերում այնպիսի մարզաձեւեր, որոնց անունը նախկինում գրեթե չէր հայտնվում դոպինգային սկանդալային պատմություններում: Դրանցից մեկն էլ ֆուտբոլն է: Aravot.am-ի տեղեկություններով միայն 2015 թվականին աշխարհում 74 ֆուտբոլիստների դոպինգային անալիզ դրական արդյունք է տվել: Այս ցուցանիշով աշխարհի ամենասիրված մարզաձեւը տեղ է զբաղեցնում «սեւ ցուցակի» առաջին յոթնյակում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ dreamtime.com-ի