Ապրիլի 22-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների եւ լրագրողների հետ կապված միջադեպի առնչությամբ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակված ծառայողական քննության արդյունքները հայտնի են:
Մեր հարցին ի պատասխան ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ ծառայողական քննության արդյունքներով ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալը, դասակի հրամանատարն ու մեկ շարքային ոստիկան ստացել են նկատողություն:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «1in.am»-ի կայքում