Մայիսի 11-ից 23-ը Կոսովոյի Գժակովո քաղաքում անցկացվելու է շախմատի Եվրոպայի տղամարդկանց 17-րդ անհատական առաջնությունը, որին մասնակցելու հայտ ներկայացրել են Հայաստանի յոթ շախմատիստներ:
Մեր երկիրը Կոսովոյում ներկայացնելու են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Հովհաննես Գաբուզյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ