Հայաստանի Հանրապետությունը իշխանությունների ձեռքին միայն ու միայն փող աշխատելու, փող լվանալու միջոց է, մայիսի 2-ին «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը՝ ընդգծելով, որ դրա ակնառու ապացույցը քառօրյա պատերազմն էր:
«Հայաստանում ձախողվել են բոլոր ոլորտները, իսկ բանակը իր ուժը ցույց տվեց միայն հայ զինվորի ոգով։ Հայը ապացուցեց, որ պատրաստ է այս իշխանության օրոք համախմբվել բանակի ու երկրի շուրջ, իշխանության և Սերժ Սարգսյանի վրա է մեր զինվորների թափված արյունը, ցավոք նրանք այս ամենից չեն սթափվում, քայլեր չեն ձեռնարկում այս իրավիճակից դուրս գալու համար: Իշխանությունը չի գիտակցում, որ Հայաստանի Հանրապետությանը տանում է կործանման: Այս իրավիճակի միակ փրկությունը կարող է լինել միայն ու միայն Ս. Սարգսյանի հրաժարականը, խորհուրդ եմ տալիս նրան վարվել Լևոն Տեր- Պետրոսյանի նման, ինքնակամ հրաժարվել նախագահի աթոռից»:
Արամ Հարությունյանի կարծիքով՝ քաղաքական ուժերը պետք է համախմբվեն և դուրս գան իշխանության դեմ, քանի որ, իշխանությունը վախենում է ժողովրդից և քաղաքական ուժերի համախմբումից. «Համախմբում չեմ կարծում, որ կարող է լինել, քանի որ թե իշխանությունը թե ընդդիմությունը արդեն մտածում է 2017թ.ի ընտրությունների ժամանական բավական ձայներ հավաքելու մասին, նրանց միակ նպատակը խորհրդարանում տեղ ունենալն է թեկուզ 5% ձայներով: Նման մի օրինակ էր օրեր առաջ Հրազդանի ընտրությունը, որը ակնհայտ կեղծիք էր, բայց ամեն դեպքում հույսով եմ, որ մի օր կլինի քաղաքական ուժերի և ժողովրդի համախմբվածությունն ընդդեմ իշխանության»:
Սերժ Սարգսյանը պետք է իմաստուն լինի և հրաժարական տա: Սերժ Սարգսյանը կարող է վարչապետ նշանակել այն մարդուն, ով կարող է երկիրն այս վիճակից դուրս բերել: Հարցին, թե ո՞վ է այդ մարդը՝ Արամ Հարությունյանն ասաց.
Կարդացեք նաև
«Ռոբերտ Քոչարյանը, նա բազմիցս ապացուցել է, որ կրիտիկական պահերին վերցրել է երկիրը ճգնաժամից դուրս բերելու պատասխանատվությունը: Ես Քոչարյանի ժամանակ էլ եմ եղել ընդդիմություն, բայց 1998-2008թթ. Հայաստանը դրսում արժանապատիվ ներկայանում էր, իսկ այսօ՞ր: Տնտեսական առումով շարժ կար, Ղարաբաղի հարցում հստակ երևում էր, որ Ադրբեջանը չէր համարձակվում որևէ քայլ կատարել ստատուս քվոն փոխելու համար: Եթե իշխանությունը 5 րոպեով այս աթոռից իջնի, փողոցում ճրագով փնտրենք Հանրապետականին չենք գտնի»:
Ռուզաննա ԴԻԼԱՆՅԱՆ
Ինչ է մնացել քանդելու Հայաստանից, որ Ռոբերտին էք ուզում:Վազգենին սպանեց Մարտի 1-ի դեպքերի գլխավոր կազմակերպիչն էր նա եվ այլ շատ բաներ:Եվրոպական արդյունաբերությունից եվ գյուղատնտեսությունից գաղափար չունի,ոնց է էս ավերված երկիրը վերականգնելու: Մեր երկիրն միայն կփրկի նա ով վերջին 20 տարում աշխատել է Եվոպայում եվ ունի բոլոր բնագավառներում մեծ փորձ:Իսկ նա միակն է որ կարող է Հայաստանն դարձնել աշխարհի միակ պետությունը որտեղ չի լինի ոչ մի աղքատ ընտանիք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2016/05/02/687098/
© 1998 – 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Ռ.Քոչարյանն ո՞վ է
Սերժ Սարգսյանի հետ եղել են 1998, 2003, 2008թթ. պետական հեղաշրջումների պարագլուխները:Նրանց քաղաքական պրոցեսներին մասնակցության ժաանակ, բոլոր նրանք, ովքեր հիշատակել են այս զույգի ղարաբաղյան ծագումը, համարվել են ազգի երկու հատվածների միջեւ սեպ խրող:
Ժիրայր Սեֆիլյանի դեպքից պարզ ապացուցեց որ Արցախցին ինչպես է տրամադրված իր կողքին պայքարող եվ մեռնող զինվորի հետ,ոտքերի տակ գցած Ժիրայրին խփում էին իմաալով հանդերձ թե ով է նա:
Քոչարյան-Սարգսյան զույգի համատեղ ուժերով ազգի երկու հատվածների միջեւ «Հայաստան-Արցախ» սեպ խրեցին, որպեսզի Հայաստանում իրագործի քաոս իրավիճակ,այն հեշտ թալնելու համար: Այս զույգը Լեվոնից հետո Հայ ժողովրդի եվ Ղարաբաղի ժողովրդի առաջ պետք է պատասխան տան այս ազգային դավադրության համար:
Իսկ նրանց, քեզ նմաներին «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյան,պետք է վթարել Հայաստանից հանցագործներին պաշտպանելու հաար:Եթե մի օր փորձանք գա,լավ իմացիր թե որտեղից է գալիս:
ԴԵԵԱ բա էդ Եվրոպացին ով է, դու էլ ասա իմանանք:
Պր֊ն Արամ Հարությունյան, եթե Դուք հնարավորություն ունեք կամ՝ եթե Ձեզ հրավիրում են մամուլի ասուլիսի՝ հայտնելու որևէ կարծիք, ապա պետք է պարտավորված զգաք և զերծ մնաք գովազդային մեկնաբանություններից, ինչի ապացույցը հենց Ձեր նշած ժամանակահատվածն է (2003-2008թ)։ Նշելով այս ժամանակահատվածում կատարվածները, Դուք շատ պարզունակ ձևով ստանձնում եք գովազդային գործակալի դեր, և որ տվյալ ժամանակահատվածը ամենեվին չի կապակցվում այօրվա վիճակի և առաջադրանքների հետ։
Հ․Գ․ Ուղակի, լրագրողից շատ բան է կախված, թե ինչ՞ հոդված տեղադրել՝ քաղաքականապես հասուն միտք, թե՞ նախադպրոցական մակարդակի հում մտքեր։