Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրավորներն ուզում են ապաքինվել, որ նորից սահման գնալ. «Ա1+»

Մայիս 02,2016 21:30

Ժամկետային զինծառայող Անդրեյ Վարդումյանը արդեն 1 ամիս է  բուժում է ստանում «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Հրազենային վիրավորում ստացել է քառօրյա պատերազմի առաջին օրը՝ Մարտակերտում:

Անդրեյը  ողնաշարի վնասվածք ունի, տեղաշարժվել չի կարողանում: Ասում է, հիմա իրեն լավ է զգում, բայց  նաև հավելում. « երկու օր առաջ գայիք, դժվար թե կարողանայի խոսել»:

Զինվորին ամեն օր զանգում են ընկերները. «Շատ բան չեն պատմում, բայց դե ես  գիտեմ էնտեղ ինչ է կատարվում»:

«Էրեբունի» ԲԿ-ն վերջին մեկ ամսում 9 վիրավոր է  ընդունել։ Երկուսն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, 3-ը  բաժանմունքում են: Իսկ 4 վիրավոր  գտնվում է  վերակենդանացման բաժանմունքում: Նրանց վիճակը դեռ ծանր է գնահատվում:

«Մեկը միացված է արհեստական շնչառության սարքին, երեքը՝ ինքնուրույն են շնչում: Երկու զինվոր ունենք, որ ողնաշարի վնասվածք ունեն, իհարկե մենք պայքարում ենք, որ իրենք շուտ ապաքինվեն, բայց դա շատ դժվար է»,- ասում է «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն  Միքայել Մանուկյանը:

Ստեփանակերտցի Արթուր Արզանգուլյանը գրեթե մեկ ամիս հիվանդանոցում անցկացնելուց հետո այսօր  դուրս է գրվելու  հիվանդանոցից: Դիրքեր  է բարձրացել լարվածության հենց առաջին օրը՝ կամավոր: Բեկորային վնասվածքներ ունի, բայց ժամերն է հաշվում, որ կրկին բարձրանա դիրքեր. «Էդ մեր հողն ա, պետք ա պաշտպանենք, պահենք»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ա1+»-ի տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031